Ներքին 2 տարի առաջ - 17:54 13-03-2024

Առաջիկա օրերին սպասվում է ծիրանենիների զանգվածային ծաղկում

Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16-18-ը, Արմավիրի մարզում՝ 18-22-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25-28 օր, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։