Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:22 12-03-2024

Ոնց կար, էնպես էլ կա․ Էրեբունու պայթյունից 1 ամիս անց ոչինչ չի փոխվել

«Ոնց կար, էնպես էլ կա»,- Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունից արդեն մեկ ամիս անց իրավիճակն արձանագրում է փլուզված տներից մեկի բնակիչ Երվանդ Սանամյանը։

Քաղաքացու մայրը մնացել էր փլատակների տակ, ԱԻՆ-ի օգնությամբ նրան հաջողվում է դուրս բերել, սակայն կինն արդեն մահացել է։

«Էս ընկերոջ տանը, էն ընկերոջ տանը, բարեկամի տան․ այ էսպես ֆռռում ենք ընտանիքով հանդերձ։ Մեր թաղապետարանը խոստացավ 2 ամսով, էդ էլ չկա, պիտի տրակտոր գար, մաքրեր, էդ էլ չկա։ Պիտի ստուգումներ անեն։ Բայց ինչքա՞ն փողոցում մնամ։ Խնդրում եմ, որ օգնություն ցույց տան, որ կարողանամ ապրել»,-ասում է քաղաքացին։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով հիմնահատակ փլուզվել էին 2 տներ, 2 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Վիրավորներից մեկը՝ տարեց կինը, ավելի ուշ մահացել է։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի