Արտաքին 2 տարի առաջ - 18:25 12-03-2024

Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա

Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադե շրջանում հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու վրա։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հարձակումն իրականացրած անձը կացնով մի քանի հարված է հասցրել կիսանդրուն, ինչի հետևանքով այն վնասվել է։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ նախքան հարվածելը նա բղավել է «‎Կուռքերին ե՞ք պաշտում»‎։

Այնուհետև բնակիչները միջամտել են դեպքին և կարողացել խլել կացինը նրա ձեռքից։ Հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել, այնուհետև ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում