Ներքին 2 տարի առաջ - 13:18 12-03-2024

Դելիմիտիացիան կարող է սկսվել Տավուշի մարզից․ ՀՀ վարչապետ

Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեսակետներ կան, որ դելիմիտիացիան ամբողջությամբ անել, հետո անդրադառնալ կոնկրետ գործողություններին կամ միջանկյալ տարբերակին, կամ սկսել ամենաբարդ հատվածներից, և այդպես շարունակ։ Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Որոշումներ կայացնելիս պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները և անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ տարածքների փոխանակմանը՝ Փաշինյանն ասաց, որ նման հնարավորությունները մեծ չեն․ «Դա կարող է դեֆորմացնել կամ լրացուցիչ ռիսկեր բերել։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է նաև գործողություններն անենք հետևյալ տրամաբանությամբ՝ նայենք, այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաները, այս պայմանավորվածությունների հիման վրա դե յուրե սահմաններից դուրս են, դա մեր կոմունիկացիաները այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաները անցնեն Հայաստանի բոլոր դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք։ Ես առաջիկայում այցելություն կունենամ Տավուշի մարզ, տեղում խնդիրներին ծանոթանալու համար։ Մենք այս պահին չունենք որոշումներ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք հենց այդ տրամաբանությամբ»։

Փաշինյանի կարծիքով՝ կողմերը պետք է գնան լուծումների, ըստ որի՝ պետք է արձանագրել և ճանաչել Հայաստանի դե յուրե սահմանները․ «Եվ դե ֆակտո գործողությունները տեղավորել դե յուրե սահմանների ներսում»։

Իր խոսքում Փաշինյանն առանձնացրեց 3 կարևոր պայման․ «Իրավական հենքը տեղի ունեցող պրոցեսի, որպեսզի մենք իրավունքից և օրենքից դուրս որևէ բան չանենք։ Երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը, մասնավորապես, ենթակառուցվածքներ, նրանց բնականեն գործունեության ապահովումը, երրորդը՝ անվտանգությունը, պետք է ապահովվի նաև անվտանգությունը դելիմիտացված սահմանի երկայնքով այդտեղ ապրող մարդկանց համար»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար