Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:15 12-03-2024

2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ը իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով․ ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով:

Ընդ որում, բացառապես ՀԴՄ կտրոնների տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 112.5 մլն գործարք` 470.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 12.3 մլն գործարքով կամ 12.3%-ով, իսկ արժեքային` 43.5 մլրդ ՀՀ դրամով կամ 10.2%-ով:

Այդ թվում` 2024թ.-ի մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային 206.0 հազար գործարքով կամ 12.5%-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0%-ով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը