Ներքին 2 տարի առաջ - 10:44 12-03-2024

Արմավիրի մարզում բախվել են 2 Nissan-ը և LADA-ն. Nissan-ներից մեկն էլ բախվել է ծառերին, կոտրել գազախողովակն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 30-ամյա Մելինե Դ.-ի վարած «Nissan Tida», 30-ամյա էմմա Մ.-ի վարած «Nissan Bluebird» և 70-ամյա Սերգո .Ս-ի վարած «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Nissan Bluebird»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, գազատար խողովակին և հայնվել դաշտում:

Վթարի հետևանքով Nissan Bluebird»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի