Ներքին 2 տարի առաջ - 16:00 11-03-2024

Նոր Հայաստանի նոր հաստիքները․ ո՞վ է վարում Փաշինյանի տիկտոկյան էջը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ի դեմս Նիկոլ Փաշինյանի շարունակում են ակտիվություն ցուցաբերել TikTok-ում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան էջը, որ բացվել է 2023 թվականի նոյեմբերին, այս պահին ունի շուրջ 7000 հետևորդ։

Վարչապետի տիկտոկյան էջում տեսանյութեր կան ինչպես նրա հարցազրույցներից, ելույթներից, այնպես էլ պաշտոնական այցելություններից ու ընտանիքի հետ ժամանցից։
Վերջին շրջանում, սակայն, Փաշինյանի էջում տեղադրված տեսանյութերը հատուկ նկարահանվում են TikTok-ի համար:

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը վարում է նրա ամենավստահելի թիմակիցներից մեկը՝ 2018 թվականին հայտնի դարձած «Ռուպր Դավոն», որը նաև համակարգում է Փաշինյանի մասնակցությամբ երթերը, քարոզարշավները՝ կրկին ռուպրով։

«Ռուպր Դավոն» ՔՊ-ի «ծանր հրետանին» է։ Իշխանությունները նրան են վստահում կարևոր քարոզարշավներին մարդկանց համակարգելու գործընթացը։ Օրինակ՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, 2023 թվականին կայացած Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը՝ «Ասեք՝ կանենք»։

Oragir.News-ի այս տեղեկությունը հաստատում են Փաշինյանի վերջին մարզային այցելությունները։ Կառավարության յութուբյան էջում հրապարակված տեսանյութերի կադրերում բացի Փաշինյանի օպերատորներից երևում է նաև «Ռուպր Դավոն»՝ հեռախոսով կադրեր որսալիս։ Այսինքն՝ ՀՀ վարչապետի հետ մարզեր է գործուղվում նաև նրա անձնական տիկտոկերը։



Մեր տեղեկություններով՝ «Ռուպր Դավոն» բացի իր և վարչապետի էջերեից, TikTok-ում համակարգում է ՔՊ կուսակցության մի շարք էջեր, որոնցից մեկն էլ ՔՊ երիտասարդական կառույցի էջն է։




Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ո՞վ է վարում ՀՀ վարչապետի տիկտոկյան էջը, արդյոք Կառավարությունում առանձին հաստի՞ք է բացվել այդ աշխատանքի համար, ինչպես նաև որքա՞ն աշխատավարձ է ստանում այդ աշխատակիցը։

Կառավարությունից, սակայն, գրավոր հարցում պահանջեցին։ Պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից