Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:24 11-03-2024

Մասնավորի ձեռքում գտնվող հուշարձան-շենքերը չբարեկարգելու համար տուգանք կլինի. Ավինյան

Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ունեն բարեկարգման կարիք:

Նրանցից ԿԳՄՍՆ ծանուցումներին արձագանքել է միայն 1-ը` պատրաստակամություն հայտնելով ներկայացնել հուշարձանի վերականգնման էսքիզային նախագիծ:

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մասնավորի ձեռքում գտնվող հուշարձան-շենքերը չբարեկարգելու համար տուգանք կլինի․ «Հուշարձան-շենքերի որոշ սեփականատերերի տույժերի պետք է ենթարկենք, դրա լիազորությունն ունենք»։