Արտաքին 2 տարի առաջ - 23:32 08-03-2024

Եվրոպական հանձնաժողովը մարտ-ապրիլին 6 միլիարդ եվրո կտրամադրի Կիևին

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մարտ ամսվա ընթացքում Կիևին տրամադրել 4.5 միլիարդ եվրո, իսկ ապրիլին՝ 1.5 միլիարդ, Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Մինչև ամսվա վերջ Եվրահանձնաժողովը կտրամադրի Ուկրաինային աջակցելու ծրագրի շրջանակներում առաջին մասնաբաժինը»,- ասել է Դոմբրովսկիսը։

Մինչև 2027 թվականը Եվրոպական միությունը պետք է ընդհանուր հաշվով Ուկրաինային հատկացնի 50 միլիարդ եվրո:

Դոմբրովսկիսի փոխանցմամբ՝ այդ օգնության տրամադրումը «կապված կլինի Ուկրաինայի համար ծրագրի իրականացման հետ», որի վրա Եվրահանձնաժողովն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի կառավարության հետ։

Ծրագիրը նախատեսում է բարեփոխումների և վերափոխումների արագացված ընթացք, ինչի անհրաժեշտությունը Բրյուսելն է պնդում։

Դոմբրովսկիսը նաև հայտարարել է 2024 թվականին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն հատկացնելու մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի