Արտաքին 2 տարի առաջ - 14:20 08-03-2024

Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 8-ին, կայցելի Թուրքիա։ Նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ նախագահի աշխատակազմին հղումով։

Զելենսկին Էրդողանի հետ հանդիպմանը կքննարկի խաղաղության բանաձևը, խաղաղության գագաթնաժողովը, Սև ծովում նավագնացությունը, պարենային կայունությունը և ուկրաինացի գերիների ազատումը։

Ամենից շատ դիտված