Ներքին 2 տարի առաջ - 18:48 07-03-2024

Տեղի է ունեցել մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկում

Մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկումն արդեն դարձել է կանոնավոր եւ պահանջված ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս վեր հանել խնդիրները, քննարկել դրանք եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ողջունելով ՄԱԿ-ի զարգացման` «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նախաձեռնած քննարկման մասնակիցներին:

Հյուրերին նաեւ ողջունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ կարեւորելով նրանց մասնակցությունն այս քննարկմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Մարդու իրավունքներ, էթիկա. ատելության խոսքի եւ ապատեղեկատվության ազդեցությունը» թեման: Մասնակիցները խոսել են նաեւ խորհրդարանական էթիկայի եւ վարքագծի կանոններին, Հայաստանի օրենսդրությունում ատելության խոսքի կարգավորմանը, ատելության խոսքը կարգավորելիս ուղղորդված եւ հավասարակշռված մոտեցում կիրառելու անհրաժեշտությանը վերաբերող թեմաների մասին:

Փորձագետները ներկայացրել են կարծիքներ, իրականացված հետազոտությունների արդյունքները:

Հանդիպմանը ներկա պատգամավորները հարցեր են ուղղել բանախոսներին, հնչեցրել կարծիքներ, առաջարկներ ներկայացրել խնդիրների լուծման վերաբերյալ:

Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել քննարկման կազմակերպման համար: Նա նշել է, որ նմանատիպ քննարկումները կարող են կանոնավոր բնույթ կրել: «Մեր հանձնաժողովն իր բոլոր ջանքերը կուղղի՝ համագործակցելու պատգամավորների հետ առկա խնդիրների շուրջ, խորացնելու երկխոսությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անկախ մասնագետների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ բռնի տեղահանված անձանց հետ՝ բարելավելու օրենսդրական կարգավորումները, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ դրանից դուրս»- եզրափակելով քննարկումները՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:

Քննարկումը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հետ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից

Ձեզ գուցե հետաքրքրի