Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:40 07-03-2024

Հայաստանը ղեկավարող ուժի պահանջով ստիպված ես «ապացուցել, որ ուղտ չես»

Արցախը կորցնելուց հետո հայերս բոլորովին այլ իրականություն ենք ստացել։

Իրականություն, երբ Հայաստանը ղեկավարող ուժի պահանջով ստիպված ես «ապացուցել, որ ուղտ չես»։
Իշխանական Հ1-ով մեզ պիտակավորում են, անվանում «փախած»։ Մեր ամենահիմնարար խնդիրները Հայաստանի գործող կառավարությունը չի լուծում։

Ո՞րն է մեր անելիքը։ Այն, ինչով հիմա Երևանում զբաղվում են տեղահանված արցախցիները՝ կոչեր ու ստորագրահավաքներ անելով, կլուծի՞ արցախցուն տանջող հարցերը, կփափկացնի՞, արդյոք, Նիկոլ Փաշինյանի քարացած սիրտը։

Ո՛չ, եթե գործողությունները չկրեն զանգվածային, համընդհանուր բնույթ։ Խնդիրները, որոնք հիմա անլուծելի են՝ անխտիր ամենքին են վերաբերում և կլուծվեն բոլորիս մասնակցության դեպքում։

Ավաղ, հանրային հարթակներում արդեն երևում են հին ու նոր «քննադատներ», որոնք սկսել են զբաղվել պառակտիչ գործունեությամբ։ Պիտի իմանանք՝ նմանների «հաջողությունը» մյուսներիս ձախողումն է։ Մենք այլևս իջնելու տեղ չունենք, պետք է վեր բարձրանանք, անգամ մագլցելով և, անպայման, ելնելու անխախտ մտադրությամբ։

Համոզված եմ, հայ ժողովուրդն իր մասնիկի՝ արցախահայության հետ է և աջակցում է նրան։ Այդ աջակցությունը հատկապես հիմա շատ է պետք արցախահայերիս, որ կարողանանք առաջ ընթանալ և բացել մեր կյանքի նոր էջը։

Տիգրան Աթանեսյան


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան