Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:02 06-03-2024

Իսլանդիայի նախագահը ժամանել է Վրաստան և խնդրել, որ իրեն անվանեն Գուդնի Իվանիշվիլի

Իսլանդիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Գուդնի Յոհանսոնին և նրա գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու արտգործնախարարը։

Ավելի ուշ Իսլանդիայի նախագահը Օրբելիանի պալատում հանդիպել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները խոսել են բաժանարար գծից դուրս գտնվող տարածքներում տիրող իրավիճակի մասին։

Գուդնի Յոհանսոնն ասել է, որ Իսլանդիան «ողջունում է Վրաստանի ցանկությունը՝ միանալու Եվրատլանտյան դաշինքին» և պատրաստակամությունը՝ աջակցելու պետությանն այդ ուղղությամբ։

Իսլանդիայի նախագահն պատմել է, որ երազել է Վրաստան այցելել 1990 թվականից՝ անգլիական համալսարաններից մեկում վրացի ուսանողների հետ հանդիպելուց հետո, որտեղ դասախոսություններ է կարդացել։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Վրաստանում իրեն կկոչեն Գուդնի Իվանիշվիլի։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը