Ներքին 2 տարի առաջ - 17:43 06-03-2024

Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար

Հայաստանը գնում է իր տնտեսության դիվերսիֆիկացիայով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններին։

«Փորձում ենք նոր գործընկերներ գտնել, որոշ տեղերում հաջողություններ ունենք, որոշ տեղերում չունենք»,- ասաց նա։

Գրիգորյանը նշեց, թե երբ Ռուսաստանը որոշում էր ռազմամթերք չմակատարարել Հայաստանին, Հայաստանը կանգնում էր կոլապսի առաջ։

«Հիմա, եթե այդպիսի երկիր լինի, մենք ունենք չորս այլընտրանք երկիր, ինչպես նաև արտադրություն Հայաստանում»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանն ասաց, թե ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանից 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր։

«Սա նշանակում է, որ Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլ նաև այլ տեղերում՝ Ֆրանսիայում, Հնդկաստանում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար