Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 05-03-2024

ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց. Գուրգեն Մելքոնյան

«Պետք է օգնենք մեր բանակին, որ այս ժամանակավոր պարտությունից հետո կարողանանք նորից ոտքի կանգնել, ամրացնել մեր երկրի սահմանները և կարողանանք մեր անվտանգության հարցերը լուծել ինքներս»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

«Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք, որովհետև համոզվեցինք, որ էսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչ մի բան չի արել»,-ասաց Գուրգեն Մելքոնյանը՝ նշելով, թե մնացած դաշնակիցները ևս ոչ մի բանով չեն օգնել։

Պատգամավորն ասաց, թե երբ հակառակորդի զորքերը գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն էր անում․ «Հիմա մեր հույսը պետք է դնենք մեզ վրա»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար