Ներքին 2 տարի առաջ - 11:25 05-03-2024

Ուզում եք՝ պոստում ապրեք, ուզում եք՝ մեռեք․ ՊՆ-ի պատասխանը՝ կամավորականներին 

Մարտական հերթապահության իրականացնող կամավորական Վահե Բաղդասարյանը Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է, որ օրեր առաջ կամավորական ջոկատը մեկնել է մարտական հերթապահության, որոշ ժամանակ անց նրանցից մեկի՝ Ինկին Վլադիմիրի ինքնազգացողությունը վատացել է, իսկ, երբ դիմել են բուժհաստատություն՝ փաստի առաջ են կանգնել․

«Փետրվարի 12-ին մեր տղաները՝ կամավորական ջոկատը մեկնում է մարտական հերթապահության, ամսի 13-ին բարձրանում են դիրքեր։ Տղաներից մեկը ամսի 22-ին որովայնի շրջանում սուր ցավեր է ունենում, կապնվում են զորամաս, շտապօգնության մեքենան գալիս իջեցնում է զորամասի բուժկետ։ Հետազոտում են, տեսնում, որ մարդու վիճակը ծայրահեղ է։ Ուղեգիր են տալիս «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Տաքսի են կանչում, նստեցնում մեքենան ու մենակ ճանապարհում հիվանդանոց»,- պատմեց կամավորականը։

Նրա խոսքով՝ «Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեսնելով, որ հիվանդը կամավորական է, թղթերը հետ է վերադարձրել և հրաժարվել բուժօգնություն ցուցաբերելուց։

«Բժիշկն ասել է, որ Պաշտպանության նախարարությունից հրաման կա, որ կամավորներին բուժօգնություն չցուցաբերեն։ Հիվանդն ասել է՝ չէ՞, որ ես ուղեգիր ունեմ։ Բայց բժիշկն ասել է, որ կամավորականները պետք է բուժվեն իրենց սեփական միջոցներով։ Զանգել ենք ՊՆ-ի թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, բայց նույն պատասխանն էլ իրենցից ենք ստացել՝ պետությունը ձեր հանդեպ պատրավորություն չի կրում, կուզեք պոստում մեռեք, կուզեք՝ ապրեք»։

Վահե Բաղդասարյանն ասաց, որ իրենց ծառայակից ընկերոջ հիվանդանոցային ծախսերը կամավորներն են հավաքել․ «Հիվանդանոցում պարզվեց, որ 4-րդ աստիճանի ուռուցք ունի։ Ուռուցքաբանական հիվանդանոցում էլ առանց ՊՆ-ի հրամանի պետպատվերով բուժում չեն կարող անել, ՊՆ-ն էլ հրաժարվում է որևէ տեղեկանք տալ։ Այսօր կամավորականներին անտեսում են։ Կոպիտ է հնչում, բայց թքած ունեն կամավորականի վրա։ Իրենց երևի՝ պետք է լրիվ պոստերը դատարկեն, չկրակեն ու նահանջեն։ Եվ տվյալ պարագայում կամավորականը, որն իրենց «հրամաններին» չի ենթարկվում, դրա համար էլ նրանց հետ այսպես են վարվում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Պաշտպանության նախարարություն՝ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն, մեր զանգերն անապատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ