Ներքին 2 տարի առաջ - 18:36 04-03-2024

Թմրանյութերի գովազդ` Գյումրու նախկին քաղաքապետի սեփականաշնորհած այգում

Oragir.News-ի տեսախցիկը Գյումրու Կենտրոնական զբոսայգու տարբեր անկյուններում ֆիքսել է թմրանյութերի տելեգրամյան ալիքների գովազդներ։

Նշենք, որ նույն ալիքի գովազդները ամիսներ շարունակ առկա էին Գյումրի քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում, սակայն հանրության դժգոհության ալիքի ֆոնին դրանք ջնջվեցին կարճ ժամանկ անց։

Հարց է առաջանում, թե ինչով է առանձնահատուկ Գյումրու Կենտրոնական զբոսայգու տարածքը, որտեղ մինչ հիմա էլ առկա են թմրանյութերի տելեգրամյան ալիքի գովազդները։ Գուցե տարածքի նեղ անկյունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանրության համար թմրամիջոցներ թաքցնելու, ինչպես նաև՝ օգտագործելու համար։



Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, զբոսայգու տարածքը դեռ տարիներ առաջ սեփականաշնորհվել է նախկին քաղաքապետ, ՀՀ Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր Վարդան Ղուկասյանի կողմից, որն այդպես էլ անպատասխան թողեց Oragir.News-ի զանգերը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Գյումրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ, որը ևս անպատասխան թողեց մեր զանգերը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար