Ներքին 2 տարի առաջ - 16:45 04-03-2024

Վահագն Վերմիշյանն ազատ արձակվեց

Իմ կարերիայի պատմական պահը։ Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ արձակվեց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։

2023 թվականի մայիսին նա դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։