Ներքին 2 տարի առաջ - 10:13 04-03-2024

Տիգրան Ավինյանը ներկայացրեց նոր խորհրդականին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր խորհրդական ունի: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ ներկայացնել Երևանի քաղաքապետի նոր խորհրդական տիկին Անետա Բաբայանին և շնորհավորել ձեզ, տիկին Բաբայան ու մաղթել բարի ծառայություն»,-ասաց նա: