Ներքին 2 տարի առաջ - 18:08 02-03-2024

Ձեր երեխային 10-15 րոպեի կյանք է մնացել․ Աստղիկ ԲԿ-ում մահացած 21-ամյա ծննդկանի ծնողները մեղադրում են բժիշկներին. shamshyan.com

Փետրվարի 9-ին «Աստղիկ» բժշկական կենտնորում մահացած 21-ամյա ծննդկան Լուիզա Սահակյանի ծնողները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց դստերը 9 ամիս հսկած մանկաբարձ գինեկոլոգ Ռուզաննա Սելիմյանը շարունակում է լրատվական կայքերին տալ հարցազրույցներ՝ պնդելով, որ Լուիզայի մոտ մահվան պատճառ դարձած վիրուսը սկսկվել է ծննդաբերությունից հետո։

Այսօր՝ փետրվարի 24-ին, SHAMHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Լուիզայի մայրը՝ Մարինե Քալանթարյանն ասաց․

«Մեր երեխային 9 ամիս հսկել է Ռուզաննա Սելիմյանը, բոլոր անալիզները մաքուր են եղել, ոչ մի խնդիր չի եղել։ Ծննդաբերության օրը երեխաս եկել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ուրախ, թռվռալով, առանց որևե բողոքի կամ դժվարության։ Երեխայի ծնվելուց մեկուկես ժամ հետո եկան, մեզ ասեցին, որ թոռնիկ եք ունեցել, երկուսի վիճակն էլ լավ է, միայն Լուիզայի վրա մի փոքրիկ կար ենք դրել։ Այն ժամանակ չէի հասկանում ինչ կարի մասին է խոսքը, կամ ինչու մեկուկես ժամ հետո միայն ասեցին, որ երեխան ծնվել է։

Երեխաս հաջորդ օրվանից սկսեց ջերմել, ջերմիջեցնողներ էին տալիս, բայց ես զգում էի որ երեխայիս վիճակը այն չէ, իր նման չէ։ Չորրոդ օրը դուրս գրեցին, գնաց տուն՝ Սևան քաղաք։ Հաջորդ օրը զանգեց, որ լավ չի զգում էլի, ջերմությունը բարձրացել է։ Ես անհանգստացա, բայց իրեն փորձեցի հանգստացնել ու գոտեպնդել։ Այդ գիշեր Լուիզաս վատանում է, ուշաթափվում, տեղափոխում են Սևանի հիվանդանոց, որտեղից կապ են հաստատում Ռուզաննա Սելիմյանի հետ, և վերջինիս ասում է, որ տեղափոխեն Երևան։

«Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատեցին, քանի որ ըստ իրենց այլ ելք չկար։ Վիրահատությունից հետո ասեցին, որ երեխայի մոտ վիրուս է՝ «սեբսիզ», վիրուսը կայծակնային արագությամբ տարածվել է օրգանիզմում, հեռացրել են օջախը՝ արգանդը։

Վերակենդանացման բաժնմունքում մեկ օր տեսա դստերս, անգիտակից վիճակում էր, ոտքերը այտուցված։ Ամսի 9-ին եկան, ասեցին որ շոկային ապրում է ունեցել գիշերը և կարճ ժամանակ հետո ասեցին, որ հայրն ու մայրն իջնեն ներքև։ Ներքևում տեսանք, որ բոլորը լացում են այդտեղ ես վատացա, հայրը գնաց և ասացին, որ երեխաս մահացել է։ Փաստորեն ինձ կանչում էին, որ ասելու, որ երեխայիս 10-15 րոպեի կյանք է մնացել, քանի որ բոլոր սարքավորումները անջատել են»։

Առավել մանրմասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան