Սուր շնչառականով հոսպիտալացված է 627, թոքաբորբով՝ 296 մարդ
copy image url

Սուր շնչառականով հոսպիտալացված է 627, թոքաբորբով՝ 296 մարդ

Ներքին 1 տարի առաջ - 20:58 01-03-2024
Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը շարունակում է իր տարածումը՝ նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 1.1 անգամ, սակայն 2023 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ նույնքան բարձր է։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը արձանագրում է, որ հանրապետությունը գտնվում է վիրուսի սեզոնի 8-րդ շաբաթում, որը սկսվել է 2023 թվականի 40-րդ շաբաթից՝ հոկտեմբեր ամսից, և շարունակվելու է մինչև 2024 թվականի 20-րդ շաբաթը։

«Մենք գտնվում ենք սուր շնչառական վարակի ակտիվ շրջանառության փուլում։ ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվում է օրական կտրվածքով դիտարկում։ Այս շաբաթվա դիտարկման արդյունքները փաստում են, որ նախորդ շաբաթվա համեմատ ունենք ակտիվության մի փոքր նվազում․ ակտիվությունը նվազել է ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Երևանում»։

Բժիշկ-համաճարակաբանը հաստատեց, որ նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ, սակայն 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դեռ բարձր է մնում.

«Ընդհանուր դեպքերի 72 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Ինչ վերաբերում է թոքաբորբին, նախորդ շաբաթվա համեմատ այն գտնվում է նույն մակարդակի վրա:
Հիվանդացությունների նվազումը նկատվում է և՛ մարզերով, և՛ մայրաքաղաքով, այսինքն՝ համընդհանուր ակտիվության նվազում ունենք։ Առավել բարձր դիմելիությունը և առավել բարձր հիվանդացությունը նկատվում է Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում»:

Խաչատրյանն անդրադարձավ նաև անցնող շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսով պայմանավորված հոսպիտալացումներին ՝ նշելով, որ այս դեպքում էլ նախորդ շաբաթվա համեմատ պատկերի նահանջ չկա.

«Հոսպիտալացումները, ևս, գտնվում են գրեթե նույն մակարդակի վրա, ինչը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համար բարձր է 1,1 անգամ։ Եթե խոսենք օրական դիտարկմամբ՝ մարտի 1-ի դրությամբ ՀՀ հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 627 բուժառու, որոնց 92 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, ինչն էլ հանդիսանում է թիրախային խումբը: Ինչ վերաբերում է թոքաբորբի դեպքերին՝ մարտի 1-ի դրությամբ ՀՀ հիվանդանոցներում հոսպիտալացված են 296 պացիենտ, որոնց 63 տոկոսն են կազմում 0-18 տարեկան երեխաները»:

Մասնագետի ներկայացմամբ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում համաճարակաբանական դիտարկման շրջանակում շարունակվում է գրիպ Ա տեսակի շրջանառությունը՝ առավել շատ H3N2 ենթատեսակով։

«Նախորդ շաբաթվա ընթացքում ունեցել ենք H1N1 ենթատեսակի 1-2 հայտնաբերում, սակայն առավել բարձր տեսակը՝ մոտ 14,2-14,3 տոկոսը, կազմում են գրիպ Ա H3N2 ենթատեսակի հայտնաբերումները, այլ շնչառական վարակներից՝ հիմնականում ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինո վիրուսի, մետապնևմո վիրուսի հարուցիչները։

Oragir.News-ի հետ զրույցում բժիշկ-համաճարակաբանը խոսեց նաև վիրուսների տարածման կանխարգելիչ միջոցառումներից՝ հստակ կարևորելով պատվաստումները.

«Պատվաստումներն առկա են բոլոր պոլիկլինիկաներում։

Պատվաստումներն առաջնահերթ ցուցված են ռիսկային խմբերի անձանց՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, հղիներին, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարիքով անձանբ, բուժաշխատողներին՝ հաշվի առնելով՝ պատվաստումները կանխարգելում են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդությամբ վիրուսի ընթացքը: Պատվաստանյութերում ներառված են վիրուսների բոլոր չորս շրջանառվող ենթատեսակները ինչպես ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։

Ինչ վերաբերում է սուր շնչառական վիրուսի կանխարգելմանը, դա փակ տարածքների անընդհատ օդափոխությունն է, խոնավ կտորով մաքրումը, փակ տարածքներում և տրանսպորտում դիմակների կրումը, եղանակներին համահունչ հագնվելը, հիվանդ վիճակում երեխաների և մեծահասակների չհաճախելը մանկապարտեզ, դպրոց և աշխատավայր, ինքնաբուժությամբ չզբաղվելը: Հիվանդ երեխաների դեպքում պետք է այցելել մանկաբույժի կամ թերապևտի՝ մասնագետի խորհուրդներով իրականացնելով բուժումը հետագա բարդություններից խուսափելու համար։ Հակաբիոտիկների անտեղի նշանակում չանել, քանի որ դրանք ցուցված չեն վիրուսային հիվանդությունների բուժման համար»:

Հարցին՝ հիվանդացության թվերի բարձրացումը արդյոք պայմանավորվա՞ծ է բուժառուների՝ համապատասխան մասնագետներին դիմելիությամբ և բարձր քաղաքացիական գիտակցումով, մասնագետը համաձայնեց և հավելեց.

«Բացի նշված պատճառներից, կարծում եմ, մասնագետներին ժամանակին դիմելը, չուշացնելն է խոսում շարունակ աճող թվերի, բարձր վիճակագրության մասին, ինչն էլ իր հերթին բարձր քաղաքացիական գիտակցման արդյունք է»:

Ամփոփելով զրույցը՝ մասնագետը հավելեց.

«Սեզոնը դեռ առջևում է. մինչև վիրուսի 20-րդ շաբաթը մեր ամենօրյա և շաբաթական մոնիթորինգի տվյալները ցույց կտան մեր հերթական զարգացումները»:

Վահան Վխկրյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի