Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառմանը վերաբերող հարցեր
copy image url

Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառմանը վերաբերող հարցեր

Ներքին 1 տարի առաջ - 15:19 01-03-2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 1-ին նախագահել է պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: Պապիկյանը հանձնարարել է սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։ Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Ամենից շատ դիտված