Ներքին 2 տարի առաջ - 15:10 01-03-2024

Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք. Ռուբինյան

Կիրառվող բառերը հաճախ ցույց են տալիս երկրների մոտիվացիան, օրինակ՝ ՀՀ-ն իր նախագիծն անվանել է «Խաղաղության խաչմերուկ», իսկ Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք». Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։


«Ինչու է ՀՀ-ն անվանել «Խաղաղության խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ տարածաշրջանը դառնա խաղաղության խաչմերուկ, իսկ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք»։ ՀՀ-ի սուվերեն տարածքում չկա նման տերմին, և Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին տալ իր տարածքից հավելյալ միջանցք»,-ասաց Ռուբինյանը։

«Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքեց, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտվել է, և որևէ նկրտում չունեն ՀՀ-ի տարածքների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար