Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:00 01-03-2024

Ադրբեջանը Հայաստանի հետ իր խնդիրների լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով

Փետրվարի ընթացքում մի քանի ուղղությամբ ձեռնարկած նախահարձակ գործողությունները հերթական անգամ ցույց են տվել Ադրբեջանի հնարավոր ներխուժման տարբերակները։ Ադրբեջանն ակտիվ է ու ագրեսիվ։ Նաև շտապում է, քանի որ իր ստանձնած պարտավորությունները, որոնք պետք է ի վերջո միավորեն թյուրքական աշխարհը, դեռևս չի կարելի համարել լիարժեք իրականացված։ Կովկասում ռեգիոնալ դասավորությունն առայժմ Ադրբեջանի շահերին համապատասխանող է, բայց այդ հնարավորությունը չի կարող հարատև լինել և պետք է օգտագործվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

Ըստ այդմ, Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումների լեռնագնացները բարձրլեռնային պայմաններում շարունակում են հատուկ մարտավարական վարժանքների իրականացումը։




Նշենք, որ վարժանքների ընտրված տեղանքը խիստ համընկնում է հատկապես Գեղարքունիքի մարզի ռելիեֆին, և քանի որ նախկին դառը փորձը ցույց է տվել, թե այդօրինակ վարժանքներն իրական ռազմագործողություններում ինչպիսի ճշտությամբ են ադրբեջանական կողմից վերարտադրվում, ապա կարող ենք կարծել, որ թշնամու հնարավոր հարձակման հավանական ուղղություններից մեկը հենց Սևանի տարածաշրջանն է։

Մյուս կողմից, ինչպես հայտնի է, ռազմական գործում գաղտնիության տեսակարար կշիռը շատ մեծ է, և եթե Ադրբեջանը հանրայնացնում է լեռնային տեղանքներով հնարավոր հարձակման խաղարկման սցենարը, ապա շատ հավանական է, որ համեմատաբար հարթ կամ բլրավետ տարածքներում նույնպես հնարավոր ներխուժման նախապատրաստությունը չի լուսաբանում՝ հակառակորդ կողմի զգոնությունն այդ ուղղությամբ բթացնելու նպատակով։

Հստակ է, որ թշնամին չի դիտարկում իրեն հետաքրքրող հարցերն ուժային մեթոդով լուծելու հնարավորությունից զատ այլ տարբերակ։ Դրա համար է ակտիվորեն մարզում հատուկջոկատային ստորաբաժանումներին, նաև դրա համար է վերջին ամսում Իսրայելից առնվազն 4 անգամ համալրել սպառազինության պաշարները։



Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի արդիականությունը նվազում է արդեն ոչ թե շաբաթներով, այլ օրերի և ժամերի կտրվածքով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո