Ներքին 2 տարի առաջ - 12:28 01-03-2024

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց հետագա զարգացման կարևորությունը։

Էդրիան Ֆոզզարդը, իր հերթին անդրադառնալով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ հաստատված երկարամյա համագործակցությանը, նշել է, որ վերջինս որպես մաքսային և հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության և վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին և մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են ստանձնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունական ընթացքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը