Ներքին 2 տարի առաջ - 10:50 01-03-2024

Ծննդատանը գործադուլ անելն արգելված է․ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան շուրջ աղմուկը չի դադարում

Oragir.News-ն օրեր առաջ անդրադարել էր «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան շուրջ տեղի ունեցող ապօրինություններին։ Մասնավորապես, քաղաքացիներից մեկը Oragir.News-ին էր փոխանցել մի ձայնագրություն, որ արված է Քանաքեռ-Զեյթուն ծննդատան կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում, երբ Դավիթ Կարապետյանը զանգում է շտապօգնության ղեկավար անձի և պարզաբանում պահանջում այն բանից հետո, երբ իմանում է, որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն։

Քաղաքացին կրկին դիմել են Oragir.News-ին՝ տեղեկացնելով, որ ձայնագրության հրապարակումից հետո Դավիթ Կարապետյանը լրատվականներով փաստացի տվել է ինքնախոստովանական հաղորդում՝ հաստատելով ձայնագրության բովանդակությունը, բայց սկսել է դրանք յուրովի մեկնաբանել ՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ապօրինի ոչինչ չի արել։

«Զարմանալի է նաև իրավապահների լռությունը։ Զուգահեռներ ենք տանում Արմեն Չարչյանի ձայնագրության հետ և զարմանում։ Մի՞թե Դավիթ Կարապետյանը կամ իրասու մարմինները չեն գիտակցում, որ ծննդատունը անհետաձգելի բուժօգնություն իրականացնող հիմնարկ է, որտեղ գործադուլ անելը արգելված է, և պաշտոնատար անձինք ոչ թե պետք է հորդորեն չգնալ աշխատանքի կամ բարենպաստ պայմաններ ստեղծեն գործադուլի համար, այլ մարդկանց տեղեկացնեն գործադուլի անօրինական լինելու մասին։

Միթե պարզ չէ, որ որևէ դեպքում պաշտոնյան չի կարող հրահանգել բժշկական հաստատություններին պացիենտներին ուղեգրել կամ չուղեգրել այսինչ հիմնարկ։ Իսկ որևէ մեկը հարցրե՞ց ՝ երբվանից է պարոն Կարապետյանը նման հրահանգավորում արել։ Գուցե այդ հրահանգների արդյունքում է, որ հիվանդանոցը չի կարողանում վճարել աշխատավարձերը։ Գուցե հենց պարոն Կարապետյանի այլ գործողություններն են այս վիճակին հասցրել։

Եթե օրինակ Երևանի քաղաքապետարանի բուժվարչության պետը կարող է համակարգին հրամայել այսինչ հիմնարկ պացիենտ չուղարկել, կարո՞ղ է, օրինակ, Կրթության նախարարը հրահանգել, որ այսինչ դպրոց աշակերտ չուղարկեն կամ տրանսպորտի պատասխանատուն հրահանգի, որ տաքսի սերվիսից չօգտվեն։ Կարո՞ղ են օրինակ քաղաքապետի խորհրդականներն էլ հորդորեն Կարապետյանի վարչության աշխատողներին չգալ աշխատանքի։

Պարզ է, որ այս հարցերը հռետորական են, բայց նման երևույթները աչքաթող անելով, թույլ ենք տալիս ավելի մեծ ապօրինություններ տեղի ունենան մեր երկրում»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար