Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:23 29-02-2024

Ի՞նչ է տեղի ունենում շաքարի շուկայում. Արթուր Հովհաննիսյանը՝ ՄՊՀ նախագահի թեկնածուին

Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրենք, որ լրջագույն խնդիր ունենք Հայաստանում ապրանքների որակների ստանդարտների բարձրացման հետ կապված, այս իմաստով մեծ անելիք ունենք և՛ օրենսդիր մակարդակում, և՛ գործադիր, և բնականաբար մեծ անելիք ունեն անելու տնտեսվարողները: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Բնականաբար այս ամենը, որակի բարձրացումը բխելու է տնտեսվարողների բիզնես շահերից: Եվ այս համատեքստում հարցը վերաբերում է վառելիքի շուկային։ Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ դինամիկա ունենք վառելիքի շուկայում, հատկապես որակի առումով, որովհետև խոսում ենք վարորդների հետ, նրանք ներկայացնում են մի իրավիճակ, երբ տարբեր լցակայաններում տարբեր որակի վառելիք են տրամադրում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում շաքարի շուկայում:

«Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում մենք ունեցել ենք այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհետև եթե 2023 թվականը հանենք, որտեղ այնտեղ քվոտայի խնդիր է եղել, մինչև 2022-ը կտեսնեք, որ շաքարի շուկայում մասնաբաժնի էական փոփոխություն է եղել:»,- ասաց Գեղամ Գևորգյանը։



Մանրամասները տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար