Ներքին 2 տարի առաջ - 20:52 28-02-2024

Ես, օրինակ, աչքերն եմ ուզել. Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Այսօր Ազգային ժողովում «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ կարևորելով երիկամի, լյարդի և այլ կենսական նշանակության օրգանների փոխպատվաստումը, ասաց․

«Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալեզ ստացող մոտ 1000 պացիենտ և ըստ տարբեր գնահատականների՝ նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Կարծում եմ՝ հավելյալ ջանքեր պետք է գործադրենք ի վերջո էդ առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու համար»:

Իր խոսքում Թորոսյանը նաև մի հայտարարություն է արել մահվան դեպքում իր օրգանները որևէ բուժառուի հանձնելու մասին, եթե դրանք առողջ լինեն, ինչը բուռն խոսակցությունների առիթ է ստեղծել:

Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշեց, որ ինքը, իմանալով հայտարարության մասին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ՔՊ-ական պատգամավորի մահվան դեպքում ինքը կցանկանար աչքերը.

«Ես ֆեյսբուքում էլ էի անդրադարձել այս թեմային՝ նշելով, որ իր աչքերն եմ ուզում»:

Շարունակելով զրույցը՝ Ղազարյանը հավելեց.

«Ինչ վերաբերում է մնացյալ անհրաժեշտ կենսական օրգաններին, չեմ կարող ասել՝ ինքը իր առողջական վիճակի մասին պատրա՞ստ է խոսել. դա անհատական տեղեկություն է, և միայն ինքը կարող է դրա մասին հայտնել: Արդյոք իր առողջական վիճակը թո՞ւյլ է տալիս, որ ինքը դոնոր հանդիսանա որևէ մեկի համար: Եվ հետո՝ արդյոք կգտնվի՞ որևէ մեկը, որ կուզի՝ Արսեն Թորոսյանի օրգաններից որևէ մեկով իրեն փոխպատվաստեն. միգուցե կլինեն մարդիկ, որոնք մահը ավելի շատ կնախընտրեն, քան կուզեն Արսեն Թորոսյանից որևէ կենսաբանական մասնիկ ունենալ իրենց օրգանիզմում»,- Oragir.News-ի հետ զրույցում հեգնանքով նշեց Էդգար Ղազարյանը:

Գործչի խոսքով՝ իրենից զատ՝ դժվար կլինի գտնել որևէ մեկին, որ ցանկանա Արսեն Թորոսյանին՝ որպես կենսական օրգանների դոնոր:

Զրույցի ավարտին Էդգար Ղազարյանը հավելեց.

«Եթե Արսեն Թորոսյանը մտածում է, որ մահը վատ բան է, կարող է ծանոթանալ իր՝ Առողջապահության նախարար եղած ժամանակ մահվան գրանցված վիճակագրությունը: Ինքը, վստահ, ունի կատարած ուսումնասիրություն, որովհետև քովիդի ժամանակ եղել է ՀՀ Առողջապահության նախարար»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար