Ներքին 2 տարի առաջ - 19:58 28-02-2024

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել Իրաքի հեռահաղորդակցության նախարարի առաջին տեղակալի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը փետրվարի 28-ին Բաղդադում աշխատանքային հանդիպում է ունեցել Իրաքի հեռահաղորդակցության նախարարի առաջին տեղակալ Վադի Քարիմ Վադիի հետ:

Ավետ Պողոսյանը պաշտոնական այցով Իրաքում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում:

Հանդիպման ընթացքում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետի տարածման հայաստանյան մոդելն Իրաքում կիրառելու հնարավորության, բջջային կապի օպերատորների մատուցած ռոումինգի սակագների, տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Կողմերը նախանշել են մի շարք ուղղություններով գործակցության զարգացման հեռանկարները, պատրաստակամություն հայտնել առաջիկայում աշխատանքային հանդիպումները շարունակել առցանց ձևաչափով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում