Ներքին 2 տարի առաջ - 18:10 28-02-2024

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր հյուրընկալել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ միջազգային փորձագետ, Դատական կարգադրիչների միջազգային միության գլխավոր քարտուղար Մաթյո Շարդոնին։ Այցի նպատակն էր տեղում քննարկել հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ ու հաջողված համագործակցության համար, ինչպես նաև պարոն Շարդոնին՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի մշակման՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման հարցում արժեքավոր փորձագիտական աջակցության համար։ Լևոն Բալյանը նկատել է, որ ԵԽ-ի հետ նախարարության համագործակցությունը բազմաշերտ է, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է համագործակցության ուղղությունները հետագայում ամրապնդելու համատեքստում։

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում հարկադիր կատարողների հետ կազմակերպված հանդիպման համար՝ կարևորելով կատարողական գործողությունների ընթացքում հանդիպող հարցերն անմիջապես միջազգային գործընկերների հետ առարկայական քննարկելը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկադիր կատարողի աշխատանքում հանդիպող գործնական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման հիմնական խոչընդոտները։ Միաժամանակ շեշտվել է նաև, որ գործող օրենքի պարագայում գործնականում հանդիպող խնդիրների հիմնական մասը լուծում կստանա նոր օրենքի նախագծի ընդունմամբ։

Հյուրերը շրջայց են կատարել նաև Ծառայության վարչական շենքում, Սպասարկման գրասենյակում և Քաղաքացիների ընդունելության կենտրոնում հետևել քաղաքացիների սպասարկման գործընթացին, ծանոթացել ՀԿԱԾ էլեկտրոնային նոր համակարգի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի էլեկտրոնային գործիքակազմի, ինչպես նաև քաղաքացիներին սպասարկելու համար ձեռք բերված շարժական գրասենյակների հնարավորություններին։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար։ Մաթյո Շարդոնն էլ պատիվ է համարել հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնակից լինելը։

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան