Ներքին 2 տարի առաջ - 23:13 27-02-2024

Դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հետ

Փետրվարի 27-ին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետուըթյան դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակութային հարաբերությունները, ինչպես նաև 2024 թվականին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետներն ու ծրագիրը։