Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:02 27-02-2024

Վերջը մոտ է՝ կա'մ Փաշինյանի, կա'մ Հայաստանի․ Մամիջանյան

Վերջը մոտ է, և մոտ է կա՛մ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կա՛մ հենց Հայաստանի համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Սահմանադրության փոփոխության օրակարգը, որը, իր համեստ կարծիքով, Փաշինյանը չի ավարտի։

«Սակայն, օդում շրջանառվող լուրերի համաձայն, և իմ ունեցած տեղեկություններով, եթե այս գործընթացը շարունակվի, Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ամրագրել ոչ դաշինքային տրամաբանությունը։ Այսինքն՝ նա մտադիր է արգելել Հայաստանին սահմանադրական մակարդակով որեւէ ռազմաքաղաքական դաշինքի մաս կազմել։ Սա ճի՞շտ է, թե՞ ոչ,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի