Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:35 27-02-2024

Զելենսկու այցը կդառնա Ադրբեջանի հարձակման կատալիզատոր․ Արեգնազ Մանուկյան

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ինքնիշխան է այն դեպքում, երբ Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրություն է փոխում, Թուրքիայի պահանջով՝ ուրանում է Հայոց ցեղասպանությունը, Արևմուտքի պահանջով՝ թշնամանում է Ռուսաստանի և Իրանի հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Օրեր շարունակ լուրեր են տարածվում այն մասին, որ Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկին այցելելու է Հայաստան։ Նույնիսկ օր է նշվում՝ մարտի 4։ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այդ լուրը, ինչը նշանակում է, որ դեռ վերջնական հստակություն չկա այդ հարցում։ Այս փուլում հանրային տրամադրություններն են ստուգվում՝ տարատեսակ օդիոզ ՔՊ-ականների միջոցով։

Զելենսկուն բարի գալուստ մաղթելուց, ճորտությունից ու ինքնիշխանությունից խոսում է նախկին ու ներկա իշխանությունների մոտ ճորտի պես իրեն պահած ու «ժողվարչապետի» սիրած ներքնաշորային թեմաների «հերոս» աշխատած մեկը, որը ժամանակին այդ ամենի գծով պատասխանատու է եղել պաշտպանության նախարարությունում։ Ակնհայտ է, որ Զելենսկու այցը Հայաստան ձգտում են կազմակերպել դրսի ուժերը՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով ու Հայաստանի՛ գնով։ Նիկոլ Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սահակաշվիլի խաղալու դերը։

Փաշինյանն, իր անձնական հաշվարկներից ու շահերից ելնելով՝ Հայաստանը դարձրել է մանրադրամ Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության մեջ։ Մեզանում խեղաթյուրվել է ինքնիշխանություն հասկացությունը։ Այն փոխարինվել է դաշնակիցներից զուրկ, այլոց ձեռքում խամաճիկ դարձած երկրի գաղափարով։ Նիկոլ Փաշինյանը նույն բանն է հիմա բերում Հայաստանի գլխին, ինչ բերեց Արցախի գլխին։ Նա անում է նույնը, ինչ Զելենսկին արեց Ուկրաինայի հետ՝ այն վերածելով ավերակների։ Եթե Զելենսկու այցը տեղի ունենա, ապա դա կլինի սադրանք Հայաստանի՛ դեմ։ Դա հայ-ռուսական հարաբերություններում կլինի այն անդառնալիության կետը, որից կշտապի օգտվել Ադրբեջանն ու կհարձակվի Հայաստանի վրա։

Զելենսկու այցը կդառնա Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման կատալիզատոր։ Բաքուն նման մի առիթի է սպասում, որպեսզի Մոսկվայի ու Երևանի փչացած հարաբերություններից օգտվի։ Նիկոլ Փաշինյանը խաբել է, թե, իբր, խաղաղություն է բերելու։ Նա ամբողջությամբ տապալվել է իր քաղաքականության մեջ ու հիմա բացառապես իր կաշին փրկելու քայլեր է ձեռնարկում՝ մեր երկրի՛ հաշվին։ Նա բերել ու բերում է պատերազմ, պարտություն, կորուստներ ու զոհեր։

Խաղաղության ու զարգացման հասնելու կարևորագույն նախապայմանն ամբողջական իշխանափոխությունն է։ Մնացած բոլոր սցենարները Հայաստանի դեմ են։ Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր անվտանգություն և պետականության պաշտպանություն ստանալ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար