Ներքին 2 տարի առաջ - 23:03 26-02-2024

Ով մատնացույց է անում քաղաքականության ակնհայտ վտանգները, պիտակավորվում է որպես «ռևանշիստ»

«Զանգ» նախաձեռնության անդամ, քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուզում եմ մի փոքր պարզաբանել արդեն հայտնի հեռուստաբանավեճից հետո տեղի ունեցածը։ Էն ինչ տեղի ա ունեցել բանավեճի ընթացքում, հասանելի ա բոլորին։ Չնայած իմ բոլոր ջանքերին, դաստիարակությունս թույլ չտվեց իջնել օպոնենտի մակարդակի և հեռուստատեսային ժանրի կանոններին համապատասխան պատասխանել նրան։ Ըստ իս, հեռուստաբանավեճի տեսագրման ընթացքում իմ խոսքը քաղաքական ա։ Տեսախցիկներն անջատելուց հետո մյուս բանախոսը իրեն թույլ տվեց խոսույթ, որ ես երբեք թույլ չեմ տվել իմ նկատմամբ, ինչը մանրամասն պարզաբանման կարիք ուներ։ Արդեն շենքից դուրս գալուց հետո փորձել եմ ներկայացնել իմ հետ հարաբերվելու թույլատրելի սահմանները, ինչին ստացել եմ է՛լ ավելի անթույլատրելի պատասխան։ Սրա հետևանքը եղել ա էն, որ րոպեներ անց բանախոսը ահազանգել ա ոստիկանություն՝ իր նկատմամբ ֆիզիկական ներգործության բողոքով։ Մինչ ոստիկանության ժամանելը կրկին առաջարկել եմ մեր անձնական և քաղաքական տարաձայնությունները իրավապահ համակարգի քննության առարկա չդարձնել, ինչին մերժում եմ ստացել։ Ժամանած ոստիկանները մեզ ուղեկցել են ոստիկանության բաժին։ Դրանից հետո գործել եմ համաձայն իրավական պրոցեդուրաների, խղճիս և իմ խնդրանքով աջակցություն ցուցաբերած փաստաբանիս հորդորների։ Հարուցվել ա քրեական գործ, որը քննության փուլում ա։

Արժեքների մասին․ Իմ ամբողջ քաղաքական ճանապարհի ընթացքում պնդել եմ ու շարունակում եմ պնդել, որ բռնությունը քաղաքական հարցեր լուծելու միջոց չէ, բայցև կարծում եմ՝ հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ավելի մեծ խնդիրներ ա առաջացնում հանրային հարաբերություններում։ Դրանք պետք ա զուգահեռ գործող սկզբունքներ լինեն և անպայմանորեն հակակշռեն միմյանց։ Հենց էդ հավասարակշռության խախտման հետևանքներով են պայմանավորված մեր ներքաղաքական խնդիրների պատկառելի մասը։

Հարցի քաղաքական ասպեկտը․ Պատերազմից հետո 3 տարուց ավելի «քաղաքական» ու «փորձագիտական» որոշակի շերտ մոլորեցնում ա հանրությանը, թե վարվող քաղաքականությունը կարող ա հարատև խաղաղության հանգեցնել, թե էսօր-վաղը-մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր կկնքվի, իսկ ով մատնացույց ա անում էդ քաղաքականության ակնհայտ վտանգները, նրանց կողմից պիտակավորվում են որպես «պատերազմի հրձիգներ», «ռևանշիստներ» կամ այլ պիտակներով։ Առանց «փորձագիտական» էդ շերտի ակտիվ աջակցության, կառավարող ուժը չէր կարող իրականացնել պատերազմի և, ի վերջո, Հայաստանի չգոյությանը հանգեցնող վերոնշյալ քաղաքականությունը։ Նրանք են, որ «փափուկ բարձ» էին դնում հանրության գլխի տակ, մի մասը հավատացնում, որ շուտով Եվրոպայի աջակցությամբ ենք վերականգնելու խախտված բալանսը, մյուս մասը՝ Ռուսաստանի աջակցությամբ, ինչով մղում են հանրության անգործությանն ու փորձում համոզել, որ խնդիրներն առանց քաղաքացիների մասնակցության, մի հրաշքով կլուծվեն։ Դա հանգեցրել ա վիճակի, երբ արդեն վարչապետի մակարդակով հայտարարվում ա, որ չնայած մեր բոլոր զիջումներին, պատերազմը շատ հնարավոր ա։ ԵՎ կարծում եմ՝ վաղուց եկել ա պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու ու իրերն իրենց անունով կոչելու ժամանակը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու