Ներքին 2 տարի առաջ - 20:20 26-02-2024

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ուսանողները հյուրընկալվել էին ԱԺ-ում

«Վստահ եմ՝ այն գիտելիքներն ու փորձը, որ ձեռք եք բերել այս ամիսների ընթացքում Ազգային ժողովում միայն սկիզբն են նոր ձեռքբերումների եւ հաջողությունների»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի 2023 թվականի շրջանավարտներին: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել ծրագրի մասնակիցների ներգրավվածությունն ԱԺ աշխատանքներում եւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովրդավարության ինստիտուտին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն արդեն հինգերորդ անգամ ծրագիրն իրականացնելու եւ հայ երիտասարդներին օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար:

Ծրագրի շրջանավարտներին շնորհավորել են նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պուստյենսը, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի խորհրդանական ծրագրերի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

Ծրագրի շրջանակում շուրջ տասն ամիս երիտասարդ մասնագետները հնարավորություն են ստացել փորձնակություն անցնել խորհրդարանում՝ մասնակցելով օրենսդիր մարմնի աշխատանքներին:

Փորձնակներն աջակցել են հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով վերլուծություններ, հետազոտություններ, մամուլի մշտադիտարկում, մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաեւ մասնակցել հանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերին: Նրանք մասնակցել են նաեւ համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին:

Ծրագրի արդյունքում երիտասարդ մասնագետները բարելավել են իրենց գիտելիքները եւ հմտությունները, շրջանավարտներից շատերն անցել են պետական կառավարման մարմիններում աշխատանքի:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում