Ներքին 2 տարի առաջ - 16:50 26-02-2024

ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված առարկան «մուլյաժ» է եղել. ոստիկանապետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերված առարկան պայթուցիկ սարք չի եղել, այլ «մուլյաժ»։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ժամը 13:40-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է: