Ներքին 2 տարի առաջ - 09:41 25-02-2024

Վարչապետ կոչեցյալը Հայաստանին դիտավորյալ թշնամացնում է Ռուսաստանի հետ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը անդրադարձել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան նախատեսվող այցին․

«Այս նախատեսվող այցը, անակնկալ էր, կարծում եմ, բոլորի համար։ Փաստորեն Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի նախագահը այցելում է Հայաստան։ Զարմանալի է, որ Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի նախագահը ժամանակ է գտնում այցելել Հայաստան։ Ի դեպ, այն երկրի նախագահը, որը արցախյան ողջ հակամարտության ընթացքում, անթաքույց եղել է Ադրբեջանի կողմը, իսկ 2020 թվականին Ուկրաինան պաշտոնապես շնորհավորեց Ադրբեջանին և ցնծում էր մեր պարտությամբ։

Այստեղից կարելի է տխուր եզրակացության գալ այն, որ 2018 թվականին իշխանության եկած վարչապետ կոչեցյալը նույնպես եղել է Ադրբեջանի դաշնակիցը։ Հարց է առաջանում, թե ինչո՞վ է պայմանավորված այդ այցը։ Պարզ է, որ Հայաստանը Ուկրաինայից որևէ ակնկալիք, ոչ տնտեսական, ոչ ռազմական բնագավառում չունի։ Սա Հայաստանի կողմից հերթական հակառուսական ցուցադրական գործողությունն է։ Արդեն որերորդ անգամ, վարչապետ կոչեցյալը հատուկ շեշտում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ ՀԱՊԿ անդամ ոչ մի երկրիր, բացի Բելոռուսը, պատերազմում չեն աջակցում Ռուսաստանին, բայց և չեն ասում այդ մասին։ Իր այդ հայտարարություններով, վարչապետ կոչեցյալը, Հայաստանին դիտավորյալ թշնամացնում է Ռուսաստանի հետ։ Եվ ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր բնական դաշնակից Իրանի հետ նույնպես։ Արդեն պարզ է, որ վարչապետ կոչեցյալը, կատարում է իրեն իշխանության բերողների հերթական առաջադրանքը, թքած ունենալով Հայաստանի անվտանգության վրա։ Ռուսաստանի հետ թշնամանալը հիանալի նվեր է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ նոր հարձակման համար։
Եվ ի՞նչ, արևմուտքը զորքեր կուղարկի, թույլ չտալու համար հայ ժողովրդի հերթական ցեղասպանությու՞նը։ Արևմուտքը բացի սպառազինություններ մատակարարելուց, նույնիսկ Ուկրաինային զորքով չի աջակցում։

Կրկնեմ, որ այս նախատեսվող այցը կազմակերպել են Ուկրաինայի նախագահի և Հայաստանի վարչապետ կոչեցյալին իշխանության բերող ուժերը, որոնք ուկրանիացի և հայ ժողովրդի արյան և տառապանքների հաշվին, իրականացնում են իրենց աշխարհաքաղաքակական ռազմավարական նպատակները։ Խոսքս եզրափակեմ, ասելով, որ մեզ հասնում է։ Եթե ավելի քան 4 տարի հանդուրժում ենք նման դավադիր, իսկ 2023 թվականից հետո Արցախի ցեղասպանությանը մասնակից իշխանություն, ապա ապագա կորուստների համար պատասխանատու կլինենք բոլորս»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան