Ներքին 2 տարի առաջ - 21:30 24-02-2024

Էս վիճակն ահավոր է, ոչ տրանսպորտ, ոչ շտապօգնություն, ոչ տաքսի, ոչ մի բան ըստեղ չի կարողանում մտնել. Սավոյան փողոցի բնակիչ

Անանցանելի, 30 տարուց ավելի չնորոգված Սավոյանը քաղաքի այն երկրորդական փողոցներից մեկը մնաց, որտեղ բացի թեթև հարթեցումներից, հիմնային աշխատանք չկատարվեց։ Համարվելով ծայրամասային և թերի բնակեցված թաղամաս՝ այն միշտ դուրս է մնացել փողոցաշինական տարբեր ծրագրերից։ Սավոյանի բնակիչներն էլ են դիմել Oragir.News-ին, որ իրենց ձայնը բարձրացնենք։ Եթե Անի թաղամասի բնակիչները դժվոհ են խճապատումից, ապա Սավոյանի բնակիչների համար խճապատումն էլ վատ չէ, որովհետև տարիներով ասֆալտի երես չտեսած Սավոյան փողոցն անանցանելի է տարվա գրեթե բոլոր եղանակներին։

«էս վիճակն ահավոր է, ոչ տրանսպորտ, ոչ շտապօգնություն, ոչ տաքսի, ոչ մի բան ըստեղ չի կարողանում մտնել։Երեխեքը ցեխի միջով դասի կերթան-գուկան, կալոշներով տնից դուրս գելնինք։ Ժողովրդին ինչի տեղ են դրել, էս փողոցն ու վաբշե աչքաթող են էրել։ Խղճերդ մեռնի, գոնե մեշոկմ շիբին լցրեք, մարդիկ մեղք են»,-ասում է բնակիչներից մեկը։

Սավոյան փողոցի մեկ այլ բնակիչ էլ ասում է.

«Ամեն առավոտ ցելաֆոնները ոտքերիս քաշած կերթանք գործի։Մենք հո կրակը չենք ընկնել, մեր պարոն քաղաքապետը երևի էս փողոցի տեղն էլ է մոռացել, ըլը հիշեցրեք, որ ըստեղ էլ մարդիկ կապրին, դպրոցական երեխեք ունինք»,- դժգոհում է թաղամասի մյուս բնակիչը։

Բնակիչներն ասում են, որ եթե Սավոյանում սեփական ավտոմեքենա չունեցար, ուրեմն վերջ՝ արհեստական խոչընդոտներն անպակաս են։ Այս թաղամասում ամեն ինչը խնդիր է. փողոցները քանդված են ու անանցանելի։ Իրավիճակ, որը նույնն է 30 տարուց ի վեր, որը նաեւ չի փոխվում 30 տարուց ի վեր։ Փոխարենը բնակիչները ընտրությունների շրջանում հույս ունեն, որ իրենց փողոցը կարժանանա ուշադրության և նախընտրական խոստումների մեջ կլսեն նաեւ իրենց փողոցի բարեկարգման մասին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան