Ներքին 2 տարի առաջ - 21:01 23-02-2024

Վանաձորում տան տանիք է այրվել

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացել, որ Վանաձորի «Տարոն 2» թաղամասում այրվում է բնակելի տան տանիք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17:14-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 54 քմ):