Ներքին 2 տարի առաջ - 20:05 23-02-2024

ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արևմուտք և Թուրքիա․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Հայ-ռուսական մեդիատիրույթում սկսվել է մի մեծ իրարանցում,որ Փաշինյանը սառեցնում է ՀԱՊԿ-ի հետ կապերը։
Ի՞նչն է զարմանալի։

Փաշինյանից ակնկալել դաշնակցային պարտավորության կատարում նույնն է,թե Ալիեւից ակնկալել միջազգային պայմանավորված սկզբունքների իրականացում։

Նիկոլն ինքն է ասել՝ մենք իզմեր չունենք։

Երեկ Պուտինին «спасибо» ասելն էր աթոռը պահելու երաշխիքը, իսկ այսօր՝ Բլինքենին,Շոլցին ու Մակրոնին մերսի կասի,վաղն էլ ՝ Էրդողանին սալամ,իսկ Ալիեւին՝ կարդաշ։

Բայց դուք էիք չէ,հարգելի ռուս գործընկերներ,ասում՝ «он- не предатель»։

Ձեր պատգամավորներն էին չէ՞ քպ-ականների մոտ բողոքում ՀՀԿ -ից ու ասում,որ Նիկոլի օրոք խորհրդարանական կապերը զարգանում են,իսկ նախկինում, օրինակ ես՝ ընդդիմանում էի ու խնդիրներ էի ստեղծում գագաթնաժողովների ժամանակ։

Ձեր խորհրդարանի հանձնաժողովի նախագահն էր չէ՞ բավարարված Փաշինյանի հետ հանդիպումից։

Հիմնականում ձեր աջակցության արդյունքում չէ՞ Փաշինյանը մնաց իշխանության 2020-ի կապիտուլյացիայից հետո։

Դիմադրության շարժման ժամանակ,երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր ,Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Աժ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում կազմակերպելով։

Դա սիգնալ էր,որ ՌԴ-ն աջակցում է ոչ թե ազգային-ընդդիմադիր ուժերին,այլ՝ նիկոլիստներին։

Եվ ի վերջո. Նիկոլն էր Սոչիում հպարտ կանգնում ՌԴ նախագահի պահած հովանոցի տակ։

Նիկոլն էր Վլադիվոստոկում «տպավորվում Վլադիմիր Պուտինի օպերատիվ հարցեր լուծելու ունակությամբ»։

Հիմա ոչ թե տպավորվում է,այլ բացահայտ դեմարշ է իրականացնում։

Դա Նիկոլն է,որն ուրացավ ու դավաճանեց Արցախը։

Իսկ Արցախ դավաճանողը ՌԴ-ն ի՞նչ է,որ չդավաճանի։

Համոզված եմ,որ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ նիկոլիզմի դեմարշն ունի արտաքին հովանավորներ՝ հավաքական Արեւմուտք եւ Թուրքիա։

Դրա նպատակն է Հայաստանը միայնակ թողնել շատ հնարավոր նոր պատերազմի դեպքում։

Եղել եւ մնում եմ հայ-ռուսական դաշինքի ջատագով։

Բայց մեզ նոր դաշինք է պետք.առանց Նիկոլ ու հայկական շահերը հաշվի առնող դաշինք,որը հիմնված պետք է լինի նախ եւ առաջ քաղաքակրթական ու արժեքային բաղադրիչի վրա»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան