Ներքին 2 տարի առաջ - 19:38 23-02-2024

Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստան պաշտոնական այց կատարելու ՀՀ վարչապետի հրավերը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը: