Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 21:30 23-02-2024

Ֆրանսիան ձգտում է իր հսկողությամբ ԵՄ-Կենտրոնական Ասիա անխափան կապ ստեղծել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Այս մասին Factor.am-ին հայտնել էր բարձրաստիճան մի աղբյուր, որի անունը չի հրապարակվել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե նման որոշումն ինչով է պայմանավորված։ Նա միևնույն ժամանակ վստահեցրել է, որ այս հարցում առկա է քաղաքական որոշում։

Oragir.News-ը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվեց, թե Զվարթնոց միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու թեման կապ ունի՞ հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանսիայից սպառազինության ներկրման ավելացման հետ։ Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց, որ այս տեղեկությունը պայմանավորում է Ռուսաստանի և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դեմ իրականացվող արշավով, քանի որ այս տեղեկությունը տարածվեց այն օրը, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը France 24-ին հարցազրույց է տվել և հակառուսական հայտարարություններ հնչեցրել։

Մաթևոսյանն ընդգծեց, որ դրանք ոչ այնքան հակառուսական, այլ Հայաստանի անվտանգությանը սպառնացող հայտարարություններ էին։ Ըստ նրա՝ Ֆրանսիայի հետ փոխգործակցությունը չի փոխարինելու Ռուսաստանի ունեցած դերակատարությանը։

«Սա իշխանական քարոզչությունն է, բայց իրենք էլ շատ լավ գիտեն, որ Ռուսաստանին ադեկտվատ ու համաչափ փոխարինող ուժ գոյություն չունի։ Ֆրանսիան Հայաստանին աջակցելու համար հնարավորություն չունի այն նույն ռազմական լոգիստիկան կառուցել, ինչի լոգիստիկա ունի և կարող է ունենալ Ռուսաստանի Դաշնությունը»,- ասաց նա

Քաղաքագետի համոզմամբ՝ խնդիր կա Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը հանել։ Նա հիշեցրեց Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, որ իրենց համար կարևոր է, որ Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու ԵՄ-ի միջև լինի անխափան կոմունիկացիոն կապ, և իրենք ցանկանում են այդ կապի վրա վերահսկողություն ունենալ, իսկ ռուսները չունենան։

Մեր զրուցակիցը համոզված է՝ տեղի է ունենում բացառապես վերոհիշյալ անխափան կապի ստեղծումը, ինչը Հայաստանի շահերի հետ ոչ մի կապ չունի։ «Իշխանությունները պարզապես շատ կեղտոտ մեթոդներով փորձում են իրենց նպատակներին հասնել, բայց որքանով է դրա հետ կապված Հայաստանի շահը, մեղմ ասած դժվար է հարցին պատասխանելը»,- նշեց նա։

Հարցին՝ եթե ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնեն, ապա դա ինչպես կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այն բանից հետո, երբ Փաշինյանն իր ստորագրությամբ Արցախը հանձնեց Ադրբեջանին, կարծել թե այն վտանգավոր քայլեր նա չի կատարի, ինքնախաբեություն է։ Նրա համոզմամբ՝ այդ որոշումը հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասաբար կազդի, սակայն կարևոր է, թե դա ինչպես կազդի հայկական պետականության վրա։

Մաթևոսյանը կարծում է, որ դժվար է գտնել ուրիշ երկիր, որը կարող է դեպի Հայաստան ռազմական լոգիստիկա ունենալ և ՀՀ-ի ռազմավարական խնդիրները լիակատար կերպով սպասարկել՝ ելնելով իր հնարավորություններից։ «Եթե մենք ռուս սահմանապահներին այդտեղից հանում ենք, ապա ինձ թող բացատրեն, թե հայ-թուրքական սահմանը ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու, և արդյոք մենք ապահովագրվա՞ծ ենք լինելու մի իրավիճակից, երբ թուրքերը կտեսնեն, որ սահմանին այլևս ռուսական զորք չկա և ՀՀ կներխուժեն այն նույն պատրվակով, որով իրենք ռազմական ներթափանցում ունեցան Սիրիա՝ պնդելով, թե այնտեղից իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ կան»,- նշեց նա։

Քաղաքագետը հավելեց, որ նույն սցենարը կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի դեպքում։ Նա ասաց՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ոչ ոք դրա երաշխիքը չի կարող տալ, ինչը միանշանակ է։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան