Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈւ-ն, իբրև, կրակ է բացել սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանւ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, սակայն իրենք պատասխան միջոցներ չեն ձեռնարկվել իրավիճակը չսրելու համար: