Ներքին 2 տարի առաջ - 14:00 23-02-2024

Վճարիր և քեզ զգա պատգամավոր

Շաբաթներ առաջ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Ավելի ուշ հրապարակված տեսանյութերից և լուսանկարներից պարզ դարձավ, որ վերջինս երթևեկել է մինչև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրեն տրամադրված ԱԺ համարանիշերով ավտոմեքենայով՝ 131 HH 11։

Oragir.News-ը նման ահազանգեր էլի էր ստացել, որ նախկին պատգամավորները շարունակում են երթևեկել ԱԺ-ի կողմից տրամադրված համարանիշներով։ Ուստի գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ՝ պարզելու,թե ինչպես է ստացվում,որ մարդն այլևս պատգամավոր չէ, բայց շարունակում է երթևեկել ԱԺ-ի համարանիշներով։

ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից մեր գրավոր հարցման ի պատասխան նշել են․

«Մինչև 20221 թվականը ՀՀ ԱԺ պատգամավորներին տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը տրամադրվել են համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 13-րդ կետի։

2021 թվականի փետրվարի 25-ի 263-Ն որոշման համաձայն՝ վերոնշյալ որոշման 13-րդ կետն ուժը կորցրած է ճանաչել, հետևաբար 2021 թվականից ԱԺ պատգամավորներին պետհամարանիշեր չեն տրամադրվում։

Հավելենք նաև, որ նախկինում պատգամավորներին տրամադրված համարանիշներն այժմ վճարովի հիմունքներով կարող է ձեռք բերել ցանկացած ոք»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար