Ներքին 2 տարի առաջ - 13:15 23-02-2024

2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը․ դատախազություն

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքել ՀՀ քաղաքացի Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Տեղեկացնենք, որ Գալուստ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն։

Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2022 թվականի մարտի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում, որը հետագայում փոխանցվել էր Հակակոռուպցիոն դատարանին:

Գալուստ Գրիգորյանը՝ ներկայացուցչի միջոցով, Գլխավոր դատախազությանն է ներկայացրել հայցի քննությունը հաշտությամբ ավարտելու առաջարկ:

Վերոնշյալ առաջարկի հիման վրա՝ Գլխավոր դատախազության և պատասխանողի ներկայացուցչի միջև 2024 թվականի փետրվարի 21-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր հայցագնի 76,93 տոկոսը:

Ստորագրված հաշտության համաձայնությունը 2024 թվականի փետրվարի 22-ին ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը