Արտագնա աշխատանքի մեկնողները հաշվե՞լ են, թե ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկմանը
copy image url

Արտագնա աշխատանքի մեկնողները հաշվե՞լ են, թե ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկմանը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:00 23-02-2024
Մարտունիում իրականացված բազաթիվ ծառայություններից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները, բարեկամները. ճանապարհներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, լուսավորություն ու, կներեք, տրամաբանություն չկա, որ մեկն ասում ա՝ ես չեմ ուզում հարկ վճարել, չի լինի էդպես, բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի: Հարկ վճարելն անհրաժեշտ է պետության զարգացման համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող մարտունեցիների բողոքի ակցիային։

Փաշինյանը նաև շեշտեց՝ արտագնա աշխատանքի մեկնած և վերադարձած մեր հայրենակիցները պետք է նկատեն, որ ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ:

«2018թ.-ից մինչև այսօր Գեղարքունիքում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում 189 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարել»,- ասաց նա։: