Ներքին 2 տարի առաջ - 09:30 23-02-2024

Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել. ՀՀ վարչապետ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Այս մասին Փարիզում, France 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը մանրամասնել է, թե «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքվի պաշտոնական հայտարարություններում նկատի է առնվում, որ Հայաստանի տարածքի մեծ մասը ադրբեջանական է: Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ չնայած «դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հաձակման ոչ մի մտադրություն չունի»: Նրա խոսքով Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է․ «Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»։ .

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։

Փաշինյանը նաև հետևյալ դիտարկումներն է արել․

Ամիսներ առաջ ՌԴ-ից ուղիղ կոչ էր արվում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում. Մոսկվայից եկող քարոզչությունը չի նահանջում։

Անհանգստացնում է ռուս զինվորականների կողմից ՀՀ տարածքում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առևանգումը։

ՀՀ տարածքում նման ապօրինի գործողություններն անթույլատրելի են։ Հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջները մնան անարձագանք։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար