Ներքին 2 տարի առաջ - 19:57 22-02-2024

Երևանը և Նյու Դելին նախատեսում են կարգավորել Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան Հայաստան

Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ։

Քննարկմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես, աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև 2022 թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ձեռք բերված պարտավորություններին՝ կարևորելով փաստաթղթով նախատեսված կետերի ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը։

Ըստ աղբյուրի՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը և առաջարկել դիտարկել Հայաստան ժամանող հնդիկների զբաղվածության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ կարգավորումների մշակման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համապատասխան հարթակի ստեղծման գաղափարը, որը թույլ կտա մի կողմից հավաքագրել Հնդկաստանի աշխատուժը, մյուս կողմից՝ Միասնական սոցիալական ծառայության միջոցով ներկայացնել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերը։

Նշվում է, որ «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրենը ևս ընդգծել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը․ Վեդ Մանի Թիվարին առաջարկել է ՀՀ դեսպանության աջակցությամբ ծրագիր իրականացնել Հնդկաստանի աշխատանք փնտրող քաղաքացիների համար՝ նախապես ծանոթացնելով ՀՀ իրավական դաշտին, աշխատանքի հնարավորություններին և այլն։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված հարցերին։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար