Ներքին 2 տարի առաջ - 19:01 22-02-2024

Պայթյուն-փլուզում՝ հրդեհի բռնկումով՝ Երևանում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երաևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է:

Այրվել է տանը եղած հեռուստացույցը, հեռուստացույցի տակդիրը, կենցաղային իրեր, փլուզվել է միջսենյակային պատից մի հատված, պատշգամբի դուռ, և կոտրվել են 2-րդ հարկի պատուհանների ապակիները:

Դեպքի վայրից 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Տեղում փրկարար-հոգեբանը հոգեբանական զրույց է ունեցել 2 քաղաքացիների հետ, որոնցից մեկը անչափահաս է եղել: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի, «Տրանսգազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների ներկայացուցիչները:

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է: Ըստ նախն տեղեկությունների՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, բնակելի չի եղել:

Այս պահին տեղում աշխատում են փորձագետները:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի