Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:30 22-02-2024

Չորացրած ծաղիկներն անմահանում են մեր զարդերի մեջ, մեր ամեն մի զարդը պատմություն ունի

Գյումրեցի արվեստագետ ամուսինների`Միշայի և Դոնարայի ձեռքերով բնական ծաղիկները երկրորդ կյանք են ստանում։Երբ ոսկերիչն ու նկարիչը իրենց ստեղծագործական գաղափարները միավորում են, արդյունքում ստեղծվում են հետաքրքիր համադրություններ, որոնք ճաշակ թելադրող են։

Նկարչուհի Դոնարա Մուրադյանը դաշտային ծաղիկներն իրենց տեսակներով ու երանգներով համադրում է ազնիվ մետաղի հետ։ Գունապնակը՝ ծաղիկներին, ծաղիկները՝ զարդեղենին, նոր շունչ են տալիս և ընդգծում են զարդերը կրող կանանց ճաշակը։ Սկզբում նվիրելու համար էին ստեղծվում զարդերը, հետո մարդկանց այնքան դուր եկավ երիտասարդ ամուսինների աշխատանքը, որ սկսեցին պատվերներ ընդունել։

Գյումրեցի ամուսինները Oragir.News-ի հետ զրույցում կիսվել են իրենց հաջողություններով, խոսել աշխատանքի ընթացքի, բարդությունների մասին։

«Ամենամեծ խնդիրը նյութը գտնելն էր, համարյա մեկ տարի փորձել ենք էպոկսիդը, ստուգել որակն ու վերջնական արդյունքը։Պիտի այնպիսի նյութ ընտրեցինք, որը չէր վնասի զարդը կրողի մաշկը»։

Բարդություններ իհարկե եղել են, բայց արվեստագետ ամուսինները շարունակել են իրենց աշխատանքը։ Միշայի և Դոնարայի հաջողության բանաձևը`չհանձնվելն է։

«Արդեն չորս տարի է աշխատում ենք և գեղեցկություններ ենք ստեղծում։Մենք նվերի համար էինք սկզբում պատրաստում և նվիրում մեր հարազատներին ու մտերիմ մարդկանց, հետո զգացինք, որ մենք կարող ենք նաև ստեղծել մեր բրենդը MD accessories, որը մեր անունների առաջին տառերով է.Միշա, Դոնա»,-ասում է Միշա Գևորգյանը։

Նկարչուհին ասում է, չորացրած ծաղիկները անմահանում են մեր զարդերի մեջ, մեր ամեն մի զարդը պատմություն ունի։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան